Բակո Սահակյանն ու ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը բանակաշինությանը վերաբերող հարցեր են քննարկել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այս թեմայով