Բակո Սահակյանը ողջունել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի անցկացումն Արցախում

51174Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ:Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը ողջունել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի անցկացումն Արցախում եւ ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու կարեւորագույն դերակատարությունն ազգային պետականության ստեղծման, կայացման եւ զորացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շարունակական ամրապնդման, հայ ազգային ինքնության եւ արժեքների պահպանման գործում:

Դիտվել է 18 անգամ
 


Այս թեմայով