Բակո Սահակյանը մարտական հենակետում

17_470x265.thumbԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագծերից մեկը, ծանոթացել այնտեղ տիրող իրավիճակին և զինվորների ծառայության ընթացքին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել զինվորներին` երկրի սահմաններն անսասան պահելու, բարձր մարտական ոգի և հայրենասիրություն ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը եղել է և կմնա պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը:

ԼՂՀ Նախագահին ուղեկցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարության հանրային խորհրդի մի խումբ անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 33 անգամ
 


Այս թեմայով