Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Բակո Սահակյանը մասնակցել է գետավանցի ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրի բացմանը

Բակո Սահակյանը մասնակցել է գետավանցի ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրի բացմանը

070916 GetavanHushahamalir -InfoԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին այցելել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղ և մասնակցել Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը  կարևորել է նման նախաձեռնությունների նշանակությունն ազգի նվիրյալների հիշատակը վառ պահելու և մատաղ սերնդի հայեցի դաստիարակման տեսանկյուններից:

Նույն օրը Բակո Սահակյանը Գանձասարի վանքում ներկա է գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի մասնակցությամբ տեղի ունեցած «Հրաշափառի» արարողությանը:

Միջոցառումներին ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 61 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy