Home » Real Politik » Բակո Սահակյանը ՀՀ նախագահի թեկնածու. ղարաբաղյան կլանի նոր ծրագիրը

Բակո Սահակյանը ՀՀ նախագահի թեկնածու. ղարաբաղյան կլանի նոր ծրագիրը

13150461732Օրեր առաջ որոշ լրատվամիջոցներ տարածեցին տեղեկություններ՝ ըստ որի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին առաջարկ է արվել ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը: Հասկանալի է, որ նման խոսակցությունները պատահաբար չեն հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կետնրոնում: Բոլորն են հիշում, որ Ռոբերտ Քոչարյանը նման կերպ է եկել Հայաստան և ի վերջո դարձել նախագահ: Մեր աղբյուրների փոխանցմաբ՝ իշխանական շրջանակներում՝ և մասնավորապես Բաղրամյան 26-ում, դեպքերի զարգացման նման սցենարը քննարկվել է և լրատվամիջոցների այդ հրապարակումների միջոցով փորձել են հասարակության տրամադրվածությունը հասկանալ: Նշված հրապարակումների վերաբերյալ հասարակական արձագանք չեղավ և այն մեծ հնչեղություն էլ չստացավ, սակայն հասկանալի է, որ իշխանություններն այս ամենով չեն բավարարվի և առաջիկայում նոր թափով կսկսեն այս թեման մտցնել հասարակական-քաղաքական քննարկման դաշտ և չի բացառվում, որ Բակո Սահակյանին փորձեն «կարգել» որպես 2018 թվականի ՀՀԿ նախաահի թեկնածու:

Դիտվել է 1,341 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy