Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին:

Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

 


Այս թեմայով