Բակո Սահակյանը՝ Ստեփանակետը ռմբակոծելու՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մասին

bako-sahakyanԱպրիլյան քառօրյա պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ընդունել էին Ստեփանակերտը ռմբակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարի արած հայտարարությունը եւ պատրաստվել նման զարգազման դեպքում հակահարված տալու: Այս մասին Արցախի Հանրային Հեռուստատեսությանը եւ «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Ընդունել ենք այդ հայտարարությունը եւ անհպահաղ պատրաստվել ենք նման զարգացման: Կասկածի առնել նրանց նպատակները, կնշանակի մենք շարունակում ենք մնալ մոլորված վիճակում: Դպրոցում սպանված մեր երեխան, մեր գլխատված տղաների մարմինննրը, իրենց բնակարանում գնդակահարված մեր 90-ամյա ծնողները եւ մյուս վայրագությունները փաստում են, որ նրանք հերթական անգամ գալիս էին գլխատելու մեզ բոլորիս, հոշոտելու մեր նախնիների գերեզմանները, բռնաբարելու մեր կանանց եւ քույրերին: Հետեւաբար գտնում եմ, որ մենք պարտավոր ենք համարժեք որակումներ տալ նրանց գործողություններին, մեր հետագա բոլոր միջոցառումները իրականացնել այդ դաժան ճշմարտությունից ելնելով»,- ասել է Բակո Սահակյանը:

Բակո Սահակյանը նշել է, որ դրանից հետո ինքը հրաման է տվել կրակային դիրքեր դուրս բերել մեր զենիթահրթիռային համակարգերը, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, հրթիռային համակարգերը, այդ թվում հեռահար նշանակության հրթիռային համակարգերը:

«Եթե Ադրբեջանը նման քայլի դիմեր, անհապաղ կրակ էինք բացելու, եւ այդ պատասխանը նման զարգացման դեպքում կլիներ համարժեք»,- ասել է նա:

Դիտվել է 642 անգամ
 


Այս թեմայով