Բախվել են Երևան-Մոսկվա միկրոավտոբուսը և բեռնատար․ կա 1 զոհ

Հայաստանի մեկ քաղաքացի է մահացել, ևս 5-ը տեղափոխվել են հիվանդանոց Ռուսաստանի Տուլայի երկրամասում միկրոավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով:

Մեքենաները շարժվել են Մոսկվայի ուղղությամբ: Երևանից Մոսկվա ուղևորվող միկրոավտոբուսում 17 մարդ է եղել, փոխանցում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով տարածաշրջանի արտակարգ ծառայություններին:

Դիտվել է 127 անգամ
 


Այս թեմայով