Բախումներ Ռիո դե Ժանեիրոյում և Սան Պաուլոյում

231578311381912769Բրազիլիայի երկու խոշոր քաղաքներում` Ռիո դե Ժանեիրոյում և Սան Պաուլոյում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, բողոքի ցույց անող ուսուցիչներին աջակցող ցուցարարների երթից հետո:

Ռիոյում 5.000 մարդու խաղաղ երթի ավարտից փոքր ինչ անց դիմակավորված անձանց մի խումբ հարձակվել է խանութների վրա, այրել ոստիկանական մեքենաներ և պայթուցիկներ նետել:

Սան Պաուլոյում ևս բախումներ են տեղի ունեցել: Թալանվել են խանութներ:

Ոստիկանությունը արցունքաբեր և պղպեղային գազ է օգտագործել և ձերբակալել է տասնյակ մարդկանց:

Ըստ Reuters գործակալության տվյալների` Ռիոյում վնասվածք է ստացել չորս ոստիկան:

Դիտվել է 31 անգամ
 


Այս թեմայով