Բախում՝ ոստիկանների և ուսանողների միջև

Դասադուլի մասնակիցները ի նշան բողոքի փակել էին Դեմիրճյան փողոցը այնուհետև  շարժվել դեպի Բաղրամյան պողոտա: Երթի մասնակիցներին պողոտան բացելու և հեռանալու հորդորներ ուղղեց  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը. <<Բոլորիդ կոչ եմ անում ազատել Բաղրամյան պողոտան, հակառակ դեպքում ստիպված կլինենք կարգի հրավիրել, եթե 5 րոպեից չազատեք տարածքը բախում կունենաք ոստիկանների հետ>>:

  Ուսանողները շարունակեցին իրենց ակցիան, ինչի արդյունքում ոստիկանները ուժ կիրառելով ուսանողներին հրեցին դեպի մայթեզր՝  բացելով Բաղրամյան պողոտան: Հրմշտոցի արդյունքում ցուցարարներից մի քանիսը վնասվածքներ են ստացել:

 


Այս թեմայով