Բախում՝ Արթիկի քաղաքապետի թեկնածուների միջև. «Հրապարակ»

VJB9wnZhb«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ բախվել են Արթիկի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, անկուսակցական Մուշեղ Պետոյանի և Արտակ Հակոբյանի թիմակիցները։ Նշենք, որ Հակոբյանն էլ է ցանկացել թեկնածություն առաջադրել, բայց ՀՀԿ-ից արգելել են, և նա սկսել է պաշտպանել Մխիթար Վարագյանին։ Վերջերս գրել էինք նաև, որ Շիրակի մարզի հարկայինի պետի տեղակալ Նահապետյանը, որը Պետոյանի զարմիկն է, փորձում է տուգանել Արտակ Հակոբյանին պատկանող «Ույուտ» ՍՊԸ-ին՝ 40 մլն. դրամի չափով։ Օրերս, ըստ մեր տեղեկությունների, Պետոյանի և Հակոբյանի թիմակիցների միջև զրույց է ընթացել, նրան մեկ անգամ ևս հորդորել են փոխել որոշումը, աջակցել Պետոյանին։ Լեզու չեն գտել, և բանը հասել է քաշքշուկի։

Մ. Պետոյանը մեր լրագրողին վստահեցրել է, որ վեճն իրականում տեղի է ունեցել Հակոբյանի թիմակիցների միջև։ Նա պատմել է, որ Արտակ Հակոբյանը, եղբայրը՝ Արթուր Հակոբյանը, որն Արթիկի դպրոցի տնօրենն է, Արտակի աներորդին իրենց թիմակիցներից ոչ բոլորին են կարողացել ուղղորդել Վարագյանի կողմը, և այդ հողի վրա իրար քաշքշել են։ Պետոյանն ասել է՝ իմանալով միջադեպի մասին, շտապել է կռվողներին հաշտեցնելու։ «Նրանց սաստել եմ, ասել եմ՝ արթիկցիներ ենք, ամսի 2-ից հետո 3 կա, պետք չէ լարվածություն մտցնել և մարդկանց դիրքորոշման հետ կապված քայլեր ձեռնարկել, մի ստիպեք՝ ով ում պաշտպանի»։

Արթիկում հոկտեմբերի 2-ի ընտրություններում պայքարում են ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը՝ Արթիկի նախկին քաղաքապետի եղբայրը, և պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, որին սատարում է ՀՀԿ-ն»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով