Բազմամյա տնկի, ավտոմեքենա, բնակարան. Վայոց ձորի մարզպետի ունեցվածքը

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: 

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Տ. Սարգսյանը, որպես անշարժ գույք, հայտարարագրել է բազմամյա տնկի, ինչպես նաեւ բնակարան: Հայտարարագրել   է նաեւ « KIA OPTIMA 2.4» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 5 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել  է 900 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Հավելենք, որ նա այս պաշտոնին է նշանակվել նախորդ տարվա հոկտեմբերին : Ն շենք  նաեւ , ո ր Տրդատ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով