Բադեյանի և նրան նմանների հետևներին, պետք է ցախավելով տալ և դուրս շպրտել ԱԺ-ից

BadeyanՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում դարակազմիկ հայտարարություն է արել, ասելով. «Նպաստների ինստիտուտը ոչ թե որպես այդպիսին վերացվել է, ուղղակի նույն միջոցներն ուղղվել են նրանց, որոնք ուզում են աշխատել: Կան մարդիկ, որ նախընտրում են ոչինչ չանել ու գումարներ ստանալ, նրանց պետք չէ որևէ կերպ խրախուսել:

Մենք՝ որպես հարկատու, պետք է պահանջենք, որ մեր փողերով պորտաբույծներին չպահեն»:

Փաստորեն կաշառքով, զոռբայությամբ և կեղծիքներով «ընտրված» պատգամավորը իր երկրի քաղաքացիներին պորտաբույծ է անվանում: ԵՎ սա այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիները կրակն են ընկել Բադեյանի նման ձրիակերների ձեռքը, ովքեր պատրաստ են մուրացկանի վերջին կոպեկն անգամ թալանել: Այս միջադեպը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ Ազգային Ժողովում շատերը հայտնվել են պատահաբար և որքան շուտ նրանց դուրս հանեն՝ ցախավելով հետևներին տալով, այնքան արագ երկիրը ոտքի կկանգնի: Իսկ վերջում Բադեյանին պետք է հիշեցնել, որ իր և իր նմանները, ովքեր հավաքվել են ՀՀԿ-ում պորտաբույծի պես ժողովքրդի հաշվին են ապրում:

 


Այս թեմայով