Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » VIDEO. Բագրատյանն առաջարկեց օրակարգ մտցնել Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հարցը

VIDEO. Բագրատյանն առաջարկեց օրակարգ մտցնել Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հարցը

Հիմա այլևս Բորիսն էլ չկա. Հրանտ ԲագրատյանԱյսօր Ազգային ժողովի քառօրյային ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ճիշտ ժամանակն է, որպեսզի Ազգային ժողովը քառօրյայի օրակարգի մեջ ընդգրկի Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հարցը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունը և հավելեց, որ Սերժ Սարգսյանն օրեր առաջ հրավիրած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է աշխատել ԼՂՀ-ի հետ ռազմական օգնության պայմանագրի շուրջ:

«Հիմա աշխատանքները գնում են այդ ուղղությամբ և երբ աշխատանքն ավարտվի և ստորագրությունը լինի, մենք կքննարկենք Ազգային ժողովում նաև այդ հարցը: Ամեն ինչ հերթով»,- եզրափակեց Շարմազանովը:

Դիտվել է 152 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy