Բագրատաշենի մաքսակետում 2 անգամ դանակով հարվածել են սահմանապահի պարանոցին

 Օրեր.am-ի տեղեկություններով՝ այս գիշեր արտակարգ պատահար է տեղի ունեցել Բագրատաշենի մաքսակետում: Մաքսակետի սահմանապահներից մեկի հետ երկու եղբայր վիճաբանել են բեռնախցիկը բացելու հարցով, ինչից հետո վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Եղբայրներից մեկը երկու անգամ դանակով հարվածել է սահմանապահի պարանոցին:

 
Մեր տեղեկություններով՝ դանակահարողը գիշերը փորձել է ինքնասպան լինել՝ կրակայրիչով կտրելով երակները…
 


Այս թեմայով