Բաբլոյանն ու Ալթունյանը բիզնես պրոյեկտ են մտմտում

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նոր բիզնես պրոյեկտ են մտմտում: Նրանց ցանկանում են Երեւանի բժշկական համալսարանից խլել օրդինատուրան եւ տեղավորել որեւէ հիվանդանոցի թեւի տակ՝ վերածելով սեփական բիզնես կենտրոնի:

Այս պրոյեկտի իրականացւոմը հղի է ոչ միայն տասնյակ եւ հարյուրավոր դասախոսների գործազրկությամբ, այլ նաեւ երիտասարդ մասնագետների պատրաստման որակի էական անկմամբ:

Հանուն հանրության առողջության՝ սրանց երկուսին էլ պետք է հնարավորինս հեռու պահել առողջապահությունից, քանի որ Բաբլոյանին ու Ալթունյանին փողից բացի այս կյանքում ուրիշ որեւէ բան չի հետաքրքրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով