Աֆրինայից Թուրքիայի քաղաքների ռմբակոծության հետևանքով տուժել է ավելի քան 54 մարդ

РИА Новости-ի փոխանցմամբ, Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլի քաղաքի ռմբակոծության հետևանքով 1 մարդ է զոհվել, 46-ը՝ վիրավորվել, բացի այդ՝ տեղական իշխանությունների փոխանցմամբ, ևս  7 մարդ է վիրավորվել Կիլիս քաղաքում:

Հայաթ նահանգի վարչակազմից հայտնել են, որ  Ռեյհանլիի ուղղությամբ՝  Քրդական Դեմոկրատական կուսակցության մարտիկների կողմից արձակվել է 11 հրթիռ, որոնցից 9-ը պայթել է քաղաքում:

Ավելի վաղ Ռեյհանլիի քաղաքապետարանում խոսվում էր 1 զոհի և  հրթիռի պայթյունի հետևանքով 32 վիրավորների մասին:

Կիլիսայի վարչակազմի հաղորդմամբ, այդ քաղաքը ևս ռմբակոծվել է: Քաղաքի վրա ընկել է 4 հրթիռ:

 Անկարան ընդծել է, որ իր գործողությունները բացառապես ուղղված են ահաբեկիչների դեմ:

 Դամասկոսը դատապարտել է Թուրքիայի հարձակումը Աֆրինի վրա, համարելով այն ագրեսիա:

 Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն էլ գտնում է, որ ստեղծված իրավիճակին հանգեցրել է Միացյալ Նահանգների գործողությունները, որոնք զենք են մատակարարել ամերիկամետ ուժերին:

 

Այս թեմայով