Home » ՄԱՄՈՒԼ » Աֆյանը` Աղվանի մո՞տ

Աֆյանը` Աղվանի մո՞տ

231579361381983322ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանին այդ պաշտոնից ազատելու մասին հրամանագիր երեկվա դրությամբ էլ Սերժ Սարգսյանը չէր ստորագրել։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Ոստիկանությունից խուսափում էին պատասխանել Աֆյանի վերաբերյալ հարցերին՝ ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով նրա պաշտոնանկության մասին տեղեկությունները։ Մինչ հարցին պաշտոնական լուծում կտրվի, իշխանական շրջանակներում երեկ քննարկվում էր, թե ամենայն հավանականությամբ Ալեքսանդր Աֆյանը կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարելիք միասնական քննչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Ինքը՝ Աֆյանը, երեկ ողջ օրը մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Դիտվել է 14 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy