Աֆղանստանում սպանվել է թալիբների պարագլուխներից մեկը

Աֆղանստանի Կունդուզ հյուսիսարևելյան նահանգում «Թալիբան» (Ռուսաստանում արգելված) շարժման առաջնորդ մոլլա Մանսուրն սպանվել է Իմամ Սահիբի գավառում, որը սահմանակից է Տաջիկստանին, հայտնել է աֆղանական ազգային բանակի 209-րդ կորպուսի մամուլի կենտրոնը:

Աֆղանական հրամանատարության տվյալով՝ կառավարական զորքերի հետ ընդհարումների ընթացքում ոչնչացվել է առնվազն 20 զինյալ, այդ թվում՝ ծայրահեղականնների դաշտային հրամանատար Յասին Վահիդը: 209-րդ կորպուսի շտաբում մոլլա Մանսուրի վերացումը գնահատել են որպես նշանակալի հաջողություն, թալիբների առաջնորդը պատասխանատու էր կառավարական ուժերի վրա հարձակումների համար ոչ միայն Կունդուզի նահանգում, այլև հարևան Թահարի և Բաղլանի նահանգներում:

Այս թեմայով