Աֆղանստանում ահաբեկչական սպառնալիքի աճ Է սպասվում

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հոկտեմբերի 19-ին հայտարարել Է, որ գարնանը կազմակերպությունն ահաբեկչական սպառնալիքի աճ Է սպասում Աֆղանստանում, որտեղ այժմ կուտակվել են շուրջ 7 հազար զինյալներ. այդ կապակցությամբ անցկացվելու Է անհրաժեշտ պատրաստություն, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին: «Աֆղանստան հյուսիսում կուտակվում են «Թալիբան»-ի մեծաքանակ եւ լուրջ ուժեր, բացի այդ, այնտեղ արդեն հայտնվել Է ԴԱԻՇ-ը: Մենք Աֆղանստանի հյուսիսում մոտավորապես 7 հազար զինյալներ ենք հաշվել: Այդ ամենը շատ լուրջ Է»,-հայտնել Է Խաչատուրովը Բելգրադում ՀԱՊԿ-ի երիտասարդական համաժողովի բացման շրջանակներում: Նրա խոսքով՝ այժմ Տաջիկստանում լեռները ձյունով են ծածկվել եւ «այդ ահաբեկիչներին դժվար Է այնտեղ ինչ-որ բան անել»: «Բայց գարնան կողմը պետք Է պատրաստ լինել: Ուստի մենք այժմ վարժանքներ կանցկացնենք, որպեսզի ցույց տանք թշնամուն, որ մենք պատրաստ ենք դիմավորել ու պատժել նրանց, եթե նրանք փորձեն ներխուժել Տաջիկստանի Հանրապետության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությման մասնակցի տարածք»,- ընդգծել Է Խաչատուրովը:

 


Այս թեմայով