Աֆղանստանի կառավարական զորքերը թալիբներից հետ են գրավել Քունդուզ քաղաքը

default (1)Աֆղանստանի կառավարական զորքերը հետ են գրավել Քունդուզ քաղաքի առանցքային կետերը, որոնք ավելի վաղ գրավել էին «Թալիբանի» գրոհայինները: Կառավարության տվյալներով, բանակը կարողացել է գրոհայիններին զգալի վնասներ հասցնել: Դեռեւս թալիբները այս առթիվ տեղեկատվական ակտիվություն չեն ցուցաբերել, բայց սոցիալական կայքերում հայտնվել են լուսանկարներ, որտեղ կառավարական զորքերը Քունդուզի թաղամասերում են, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով BBC News-ը:

Դիտվել է 18 անգամ
 


Այս թեմայով