Արքեպիսկոպոս Աթեշյանը 550 հազար դոլարով տուն է գնել և բիզնես ունի Մոսկվայում

09.01.14-5358Արամ արքեպիսկոպոս ԱթեշյանՊոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նամակ է գրել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին տեղեկացնում է «Ակօս»-ը։

Էրդողանին ուղղված Աթեշյանի նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի´ նախագահ, Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը մեր ժողովրդի մեջ հարուցել է խոր ափսոսանք»։

Աթեշյանն իր խոսքում նշել է, որ Թուրքիայի հայ համայնքը կիսում է ժողովրդի մտահոգությունները։ Շարունակելով իր միտքը՝ Աթեշյանը գրում է, որ անընդունելի է, երբ Գերմանիայի խորհրդարանն որոշում է կայացնում թեմայի շուրջ, որի հանդեպ իրավասություններ չունի և դա անում է ամբողջ գերմանացի ժողովրդի անունից. «Հայ ժողովրդի աչքի առջև ողբերգություն է տեղի ունեցել, և այդ ողբերգությունը միջազգային քաղաքականության ասպարեզներում օգտագործելը իսկապես մտահոգիչ է և ցավի աղբյուր»։

Այս բարձրաստիճան հոգևորականի հայտարարությունից հետո հայ հանրությունը բարկացած է և շատերի համար անհասկանալի է, թե ինչպես կարող է հայ եկեղեցու սպասավորը նման տեսակետ հայտնել:

Այսօր Աթեշյանի խրախճանքներով լի կյանքին անդրադարձ կատարեց տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Նա լրագրողներին Աթեշյանի անձնական կյանքից մանրամասններ ներկայացրեց:

Պարզվում է  հոգևորականը Մոսկվայում բիզնես ունի և վայելում է Էրդողանի աջակցությունը.«Նա ամիսներ առաջ Պոլսում գնել է բնակարան 550 հազար դոլար արժողությամբ: Մոսկվայում բիզնեսներ ունի և հաճախ է բիզնես կլասով մեկնում ՌԴ մայրաքաղաք: Աթեշյանը իր ստացած աշխատավարձով չի կարող նման կյանքով ապրել»,-ասաց Հացպանյանը` ավելացնելով, որ հայ հոգևորականը համագործակցում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության հետ.«Նա է եղել, որ թուրքկան ծայրահեղական կազմակերպության անդամ` Հասան Օքթայի և Գարեգին Բ-ի հանդիպումն է կազմակերպել»,-ասաց բանախոսը:

Դիտվել է 703 անգամ
 


Այս թեմայով