Արփինե Հովհաննիսյանը նոր տեղակալ ունի

arpcollageՀայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հրաժեշտ է տվել Պալատի, Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի գործընկերներին: Հանդիսավոր միջոցառմանը Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՀՀփաստաբանների պալատում կատարած անբասիր և բարեխիղճ աշխատանքի և փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում ներդրած ավանդի համար պատվոգիր է հանձնել Արթուր Հովհաննիսյանին: Գործընկերները, շնորհավորելով Արթուր Հովհաննիսյանին, մաղթել են նորանոր հաջողություններ պետականաշինության պատասխանատու աշխատանքում: Նա ՀՀ վարչապետի որոշումովնշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ:

 


Այս թեմայով