Արփինե Հովհաննիսյանը դավաճանում է Հովիկ Աբրահամյանին. «Հայկական ժամանակ»

Sequence 02.00_00_00_00.Still001«Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո պատգամավորները զարմացած քննարկում էին արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանի այն կեցվածքը, որով նա մոտեցել էր ամբիոնին։

Նախ, տեսանյութում ակնհայտ էր, որ նախարարներից միայն նա է ընդգծված ժպիտով դիմավորել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այնուհետև այնպիսի ընդգծված ու վստահ տոնով է պատասխանել իրեն ուղղված հարցին, որ շատերը դրանից եզրակացրել են, թե այդպիսով փորձել է վարչապետին հասկացնել վերանշանակվելու և նրան հավատարիմ լինելու իր ցանկության մասին։ Պատգամավորների տարակուսանքն այն էր, թե այդպիսով Արփինե Հովհաննիսյանը ցույց է տալիս, որ դավաճանում է Հովիկ Աբրահամյանին, որի կադրն է եղել, նախկին վարչապետի համար անգամ սկզբունքային հարց է եղել նրան նախարար նշանակելը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ <Հայկական Ժամանակ> թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով