Home » ԺԱՄԱՆՑ » Արփինե Հովհաննիսյանը աշխատանքից ազատել է «Վարդա»-ին

Արփինե Հովհաննիսյանը աշխատանքից ազատել է «Վարդա»-ին

արփինե«Արդարադատության նախարարության շենք մտնելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանն աշխատանքից ազատ է նախկին նախարարի օգնականներից մեկին: Ասում են, թե նորանշանակ նախարարն ապշել է՝ տեսնելով նրա հագուկապը: Այս սիրունիկ երիտասարդ աղջիկն աշխատանքի է գալիս ուլտրամինիով, մասնակցում տարատեսակ հանդիպումների և առանձնակի հպարտությամբ տարածում իր լուսանկրաները:

Նրա հագուկապով ամենից շատ գերված էին ԴԱՀԿ-ի տղամարդ աշխատակիցները, ովքեր նրան «Վարդա» էին անվանում: Նրան աշխատանքի էր տեղավորել նախկին բարձրաստիճան պաշտոնյա ազգականը:

 Մեր աղբյուրներն ասում են, որ նախարարությունում թեև հումոր են անում նորանշանակ նախարարի թեմայով, քչփչում, այնուհանդերձ շունչները պահած սպասում են, թե ով է լինելու հաջորդը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 1,670 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy