Արցախ-Ադրբեջան ամբողջ սահմանը տեսահսկվում է

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է կայուն մնալ` չնայած առկա որոշակի լարվածությանը: Մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Թեև կա որոշակի լարվածություն, բայց դա մեզ համար որևէ մտավախություն չի առաջացնում: Այսօր զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Հակոբյանը:

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նաև հայտնել է, որ Արցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ ապահովվել է տեսադիտարկման սարքերով։ Արցախի ուղղությունն ամբողջությամբ, իսկ հայ-ադրբեջանական սահմանը՝ մասամբ արդեն ապահովված են տեսադիտարկման սարքերով:

Դիտվել է 373 անգամ
 


Այս թեմայով