Արցախում տարածքներ հանձնելու դեմ քայլեր են ձեռնարկվում

Հայկ ԽանումյանԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի գործով նախաքննությունը շարունակվում է: Պատգամավորը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին կա երեք կալանավորված քաղաքացի. «Այս պահին կա երեք կալանավորված, նախաքննությունը շարունակվում է, իմ կողմից գործին ներգրավվել է փաստաբան Հայկ Ալումյանը:Կարծում եմ նրա ներգրավումը կօգնի նախաքննությանը»,-ասաց պատգամավորը:

Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ հույսեր ունի նա գործի բացահայտման հետ կապված՝ պատգամավորն ասաց. «Հույսեր ունենալու կամ չունենալու խնդիր չեմ դրել իմ առջև, ուղղակի ակնկալում ենք արդարադատություն և ձգտելու ենք դրան»,-ասաց պատգամավորը:

ԼՂՀ  ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում անդրադարձ արեց նաև Արցախի խնդրի ներկա իրավիճակին և հնարավոր զարգացումներին: Պատգամավորի խոսքով իր ղեկավարած Ազգային վերածննունդ կուսակցությունը համախոհ գործիչների և ուժերի հետ քայլեր են ձեռնարկում տարածքային զիջումները բացառելու համար.«Մեր կուսակցությունը պատրաստ է համագործակցության տարածքային զիջումները բացառող և Արցախի գործոն լինելու մակարդակը բարձրացնելու ձգտող ցանկացած ուժի և գործչի հետ: Այս պահին մի քանի քայլեր ենք ձեռնարկել և միացել այլ խորհրդարանական ուժերի կողմից նախաձեռնած քայլերին: Դրանց մասին հրապարակային կխոսենք այն ժամանակ, երբ կգտնենք, որ հրապարակայնությունը չի խանգարի սկսած գործընթացներին»,-եզրափակեց իր խոսքը պատգամավորը:

 


Այս թեմայով