Արցախում պատերազմը կարող է սկսվել օգոստոսի եւ սեպտեմբերի ցանկացած օր․ Կարեն Օհանջանյան

Արցախում պատերազմը կարող է սկսվել օգոստոսի եւ սեպտեմբերի ցանկացած օր: Այս մասին Facebook-ի էջում գրել է Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92»  կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը:

Վերջին շրջանում, թվում է, ինչպես Հայաստանում այնպես էլ Արցախում, սկսել են ավելի լուրջ վերաբերվել երկու հայկական պետությունների դեմ Ադրբեջանի խոշորամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորություններին, նշել է Օհանջանյանը:

«Եթե առաջ Հայաստանի եւ Արցախի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից սպառազինությունների եւ կենդանի ուժի մեծացման կապակցությամբ հայկական նոր իշխանությունների ուշադրությունը գրավելու փորձերին, մենք ոչ համարժեք արձագանքի ականատեսն էինք դառնում, ապա այժմ դրան վերաբերվում են ամենայն լրջությամբ , ավելին՝ Արցախի իշխանությունների հետ միասին ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ նոր պատերազմը կանխելու համար:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը մտադրություն ուներ ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ պատերազմ սկսեր կամ դրանցի անմիջապես հետո…

Սակայն Մինգեչաուրսկի ՋԷԿ-ի տեխնոգեն աղետը եւ Գյանջայում իսլամիստական հարձակումները  մի փոքր հետաձգեիցն Ադրբեջանի, Թուրքիայի եւ նրանց դաշնակից-հովանավորների՝ ռազմական ճանապարհով ղարաբաղյան խնդիրը լուծելու մտադրությունը:

Այսօր, չնայած սահմանին սադրանքների համեմատական հանգստին, ռազմական որոշումը չի կորցրել իր արդիականությունը, հատկապես, որ որոշ «բարեկամ» երկրներ կցանկանային պատժել այդ կերպ նաեւ նոր հայկական իշխանություններին հայտարարված նպատակները հետեւողականորեն իրականացնելու պատճառով: Այսպիսով, Ադրբեջանի գլխավորությամբ Հայաստանի եւ Արցախի երկու ինքնիշխան պետությունների դեմ միջազգային սադրանքի ակնհայտ  նախապատրաստություն է»:

Նրա կարծիքով, այն ամենը, ինչ կատարվում է Ադրբեջանի հետ Հայաստանի և Արցախի  սահմանի ողջ երկայնքով, լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի նախապատրաստում է, որը կարող է սկսվել արդեն օգոստոսին կամ սեպտեմբերին:

«Հնարավոր չէ, որ ագրեսորը ամեն օր միլիոնավոր դոլարներ ծախսի, որոնք համադրելի են  հայկական բանակի ամսական բյուջեին, միայն պայմանական հակառակորդի առաջ իրեն ցուցադրելու համար: Ես չեմ ուզում մեր քաղաքացիների շրջանում խուճապ առաջացնել, ես պարզապես բոլորին կոչ եմ անում շատ ու շատ զգոն լինել, պատերազմը կարող է սկսվել օգոստոսի եւ սեպտեմբերի ցանկացած օր

Հանուն մեր Ազատության, ողջ հայ ժողովրդի դարավոր երազանքի՝ տեսնել Հայրենիքը արժանի և հզոր, կոչ եմ անում բոլորին թողնել մի կողմ բոլոր վիրավորանքները, եւ համախմբվել Արցախի և Հայաստանի իշխանությունների շուրջ բարբարոսների հարձակումը կանխելու համար: Իսկ Արցախի և Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում՝ քանի դեռ ուշ չէ, օգտագործել բոլոր ներքին և արտաքին մեխանիզմները տարածաշրջանային աղետը կանխելու համար»:

Այս թեմայով