Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Արցախում շուքով նշում են մայիսյան Եռատոնը (լուսանկարներ)

Արցախում շուքով նշում են մայիսյան Եռատոնը (լուսանկարներ)

13131363_552595768267425_7915016183789553506_oՄայիսյան Եռատոնին նվիրված` տոնական միջոցառումներն Արցախում մեկնարկել են վաղ առավոտից:

Ստեփանակերտում առաջինը տոնի մասին ազդարարել են ՊԲ զինվորներն, ովքեր հանդիսավոր տողանով անցել են Ստեփանակերտի տարբեր փողոցներով, որին, ավանդույթի համաձայն, հաջորդել է մարդկանց հոսքը դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրվել Հաղթանակը խորհրդանշող հուշաքարի պատվանդանին:

13131225_552595474934121_7234701591282357766_o
13179172_552595214934147_1878722866750796001_n
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ հայկական երկու պետությունների բարձագույն ղեկավարությունը ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել քաղաքային հուշահամալիրում և հարևանությամբ գտնվող արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին: Տեղի է ունեցել ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը:
13102783_552596041600731_8396351832265374054_n
13131363_552595768267425_7915016183789553506_o
Այնուհետև հայկական երկու հանրապետությունների բարձաստիճան ղեկավարությունը այցելել է բերդաքաղաք Շուշի և ծաղիկներ դրել «Տանկ» հուշահամալիրի և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Շուշիի արվեստի կենտրոնում նրանք մասնակցել է անվանի լուսանկարիչ Մարտին Շահբազյանի «Ղարաբաղի վերածնունդը» ֆոտոցուցահանդեսին և «Արցախ-Վերածնունդ» գրքի շնորհանդեսին, ապա այցելել են Շուշի-Լոս Անջելես բարեկամության պուրակ, որտեղ կազմակերպվել է ցուցահանդես-տոնավաճառ:

Հայկական աշխարհիկ այրերը բերդաքաղաքի Ամենափրկիչ՝ Ղազանչեցոց եկեղեցում մասնակցել են Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի ձեռամբ մատուցված Եռատոնին նվիրված ծիսակատարությանը:

ՀՀ պատվիրակությունը գլխավորում է նախօրեին Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Եռատոնի առթիվ Արցախում են նաև բազմաթիվ սփյուռքահայեր և հյուրեր արտերկրից:
13138945_552596161600719_4884108240183422156_n
13102849_552596208267381_3408482680489484960_n

Դիտվել է 175 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy