Արցախում մտահոգ են. Սամվել Բաբայանը ազատ արձակվելուց հետո թավշյա հեղափոխությո՞ւն կանի

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության «Ժամանակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ տեղի քաղաքական որոշ շրջանակներ համոզված են, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կալանքից ազատվելուց հետո կարող է մեկնել Ստեփանակերտ և այնտեղ ևս թավշյա հեղափոխություն նախաձեռնել:

Արցախի իշխանությունները մտահոգություն ունեն, որ նրա հայտնվելը կարող է ապակայունացնել իրավիճակը, և հստակ երաշխիքներ են ուզում, որ կալանավայրից ազատվելուց հետո նա իրենց համար գլխացավ չի դառնա: Վտանգը ռեալ է նաև այն առումով, որ հիմա չկա Երևանի աջակցությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով