Արցախում հեղափոխության սկիզբ է դրվում

ԱրցախԵրեկ Արցախ մեկնեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նախկին հրամանատարին Ստեփանակերտում մեծ շուգով դիմավորեցին: Ներկա էին հազարավոր քաղաքացիներ: Միջոցառման կազմակերպիչը «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն էր:

Հավաքի ավարտից հետո Հայկ Խանումյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր.«Ստեղծել ենք նախաձեռնող խումբ` Սամվել Բաբայանին Արցախի Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու պահանջով: Վաղվանից սկսում ենք կազմակերպչական աշխատանքներն այս հարցով մեծ հավաք կազմակերպելու ուղղությամբ: Նախաձեռնող խումբը գրասենյակ է վարձակալել «Օկեան» հյուրանոցի տարածքում, վաղվանից սկսում ենք ակտիվորեն աշխատել: Հավաքի օրվա, ժամի և այլ մանրամասների մասին կտեղեկացնենք նախօրոք»,-գրել էր ԼՂՀ ԱԺ պատգամավորը:

Հասկանալի էր, որ ԼՂՀ իշխանություններին բոլորովին էլ դուր չէր գա նման գործունեությունը և նրանք պետք է անեն ամեն ինչ, որպեսզի հասարակությունը իրենց դեմ ոտքի չկանգնի:

Եվ ահա պատգամավորի հայտարարությունից  ժամեր անց հայտնի դարձավ նրան ծեծի են ենթարկել և հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 Սա իսկապես ուժեղ ազդակ է Արցախից: Այս միջադեպից հետո միանշանակ պետք է ասել, որ Արցախում դրվել է հեղափոխության սկիզբ: Սամվել Բաբայանը լուրջ վտանգ է գործող իշխանությունների համար, իսկ հունիսի հինգի բազմամարդ միտինգը հուշում է, որ նա բազմահազար աջակիցներ ունի Արցախում:

Եվ եթե պարզվի, որ Հայկ Խանումյանի դեմ իրականացված հարձակումը իշխանությունների ձեռքի գործն է, ապա պետք է սպասել իրադարձությունների արագ զարգացման:

 


Այս թեմայով