Արցախում ամեն պահ կարող է պատերազմ վերսկսել. ինչ են ստիպում Ալիևին

05228a69-8e3e-4a2a-b9cc-9956a4467d61Արցախի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կրկին լարվում է: Ինչպես հայտարարում է Արցախի ՊՆ-ն  Ադրբեջանական կողմը կրկին իրավիճակը տանում է սրման: Երեկ արդեն հայկական կողմն ուներ վիրավոր: Այս պահին դժվար է ասել, որ թե ինչ է կատարվում առաջնագծում, սակայն մի բան հստակ կարելի է ասել, որ Ադրբեջանի իշխանությունները դժգոհ են ստեղծված իրավիճակից և միջազգային խաղացողների քայլերից:

«Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ մանրամասներ ու փակագծեր, քանի որ կան դիվանագիտական որոշ կանոններ։ Ադրբեջանը երբեք չի համաձայնի գնալ այդ քայլին»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն է մեջբերում ադրբեջանական haqqin.az-ը(Ալիևի հայտարարություն այստեղ): Իսկ մի քանի օր առաջ Ալիևը հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղար  Ջոն Քերին աջակցում է հայկական կողմին՝ Արցախի խնդրում:

Ամենայն հավանականությամբ  Ադրբեջանի համար միաջազգային անբարենապաստ պայմաններն են ստիպում, երկրի իշխանություններին գնալ արկածախնդիր քայլերի: Իրավիճակը սրելով Ալիևը փորձում է հասկացնել գերտերություններին, որ ինքը կարող է գնալ ռազմական ճանապարհով, ինչպես  դա արեց սույն թվականի ապրիլ ամսին:

Այս պայմաններում Ադրբեջանի գործող իշխանություններից կարելի է սպասել ամեն քայլ: Հայկական կողմը պետք է ավելի քան զգոն լինի, որպեսզի չկրկնվեն ապրիլյան դեպքերը:

Դիտվել է 4,084 անգամ
 


Այս թեմայով