Home » Real Politik » Արցախի սահմանին իրավիճակը լարվում է

Արցախի սահմանին իրավիճակը լարվում է

Դիվերսիա բանակՎերջին մի քանի շաբաթների ընթացքում հանրության լայն քննարկման առարկա է դարձել Արցախի խնդիրը: Իշխանությունները խոսում են տարածքներ հանձնելու անհրաժեշտության մասին, որպեսզի լինի Արցախի ճանաչումը, իսկ հանրությունը հստակ արձանագրում է տարածքներ հանձնելու անհնարինության մասին:

Ահա այս ֆոնին իրավիճակը վերջին երկու շաբաթների ընթացքում կրկին լարվել է: Ադրբեջանական կողմը գնում է նոր սադրանքների: Փորձագիտական որոշ շրջանակներ նկատում են, որ Ադրբեջանը այս կերպ փորձում է ճնշում բանեցնել Հայաստանի  նկատմամբ: Ադրբեջանական կողմը հասկանում է, որ իր համար ամենաբարենպաստ ժամանակահատվածն է և եթե հիմա չկարողանա Հայաստանին ստիպել գնալ զիջումների, ապա հետագայում առավել դժվար կլինի այն: Այս պահին տարածքների հանձնման կողմնակիցներ են նաև միջնորդ երկրները և Ադրբեջանը չի ցանկանում բաց թողնել այն:

Դիտվել է 3,720 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy