Արցախի պողոտայում վնասազերծել են «նարկոբարոններին»

Այսօր` նոյեմբերի 8-ին, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս, Երևանում վնասազերծել են թմրամիջոցներ պահող և օգտագործող անձանց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսօրին ԱԱԾ-ի աշխատակիցները Արցախի պողոտայում թմրամիջոցներ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով բերման են ենթարկել երկու երիտասարդի, ովքեր եղել են Mercedes մակնիշի 05 QQ 077 համարանիշի ավտոմեքենայով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ անձնական խուզարկությամբ նրանց մոտ և ավտոմեքենայում հայտնաբերվել է հոգեմետ դեղեր և սպիտակ փոշի: Նշված փոշին և դեղերը առգրավվել են և նշանակվել են մի շարք փորձաքնություններ:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Դիտվել է 128 անգամ
 


Այս թեմայով