Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Արցախի ոստիկանությունը ծեծում էր կանանց և երեխաների

Արցախի ոստիկանությունը ծեծում էր կանանց և երեխաների

հիմ թԲերձորի ջարդի առանձնահատուկ դաժանությունը միևնույն է դժվար է ըմբռնել: Չեմ ուզում հավատալ, որ Արցախն ազատագրող ուժերի ժառանգորդ հանդիսացող ոստիկանությունը, որքան էլ որ արատավոր երևույթներ ունենա, կարող էր հանկարծ վերածվել ադրբեջանական ՕՄՈՆ-ի: Երթը կարելի էր արգելել ավելի համաչափ ձևով, որքանով էլ որ ազատամարտիկի առաջնորդած խաղաղ ավտոերթ չթուլատրելը բացարձակապես անընդունելի լիներ:

Միակ տրամաբանական բացատրությունը նա է, որ թե ոստիկանությունը և թե քաղքացիական հագուստներով խաժամուժը իրոք հավատացել էին այն ստահոդ լուրերին, որ այդ մարդիկ գալիս էին հայաստաանցի զինծառայողներին Արցախից հետ տանելու և մնացած բոլոր քստմնելի ստերը, որոնք նախորոք տարածվել էին ավտոերթի հասցեին:

Այսինքն, երբ կադրերում տեսնում ենք այդ այլանդակությունն ու զայրանում, թե ոնց կարող էին նման ձևով վարվել, մեր աչքին ծեծում էին պատերազմի հերոսի, անմեղ մարդկանց, ԱՍԱԼԱ-ի կույր մարտիկի, կանանց ու երեխաների, իսկ իրենց աչքերում ծեծում էին պրովոկատորների ու ազգի դավաճանների: Այնպես որ, այստեղ գլխավոր հանցագործներն ու պրովոկատորները այդ ճղճիմ զրպարտանքները տարածողներն էին ու դրա հրամանը իջեցնողները: Ահա ովքեր որ պրովոկատոր են փնտրում, գտեք ձեր պրովոկատորներին այդտեղ…

Դիտվել է 126 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy