Արցախի նախագահ Բակո Սահակյանը Անվտանգության խորհրդի նիստ է գումարել

70199Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին անց է կացրել Անվտանգության խորհրդի նիստ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից ձեռնարկված զինադադարի ռեժիմի լայնածավալ խախտումներին վերաբերող հարցերի շուրջ:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահականը:

Զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ նշել, որ Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը սահմաններում, կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները՝ նրան պատճառելով ծանր կորուստներ:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը եւ բոլոր համապատասխան մարմինների ղեկավարներին՝ Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը եւ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

 


Այս թեմայով