Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ

20286Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ` պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի գլխավորությամբ: Քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի լուծման ուղղությամբ: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

 


Այս թեմայով