Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին ապրիլի 19-ին փոխանցվել է 146 մլն դրամ

ԼՂՀ կառավարությունԱրցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին, ապրիլի 4-19 ժամանակահատվածում, 4,195 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,295,131,968 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները:
Իսկ միայն ապրիլի 19-ին՝ 146,378,664 դրամ՝ փոխանցված 239 անձանց կողմից:
Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:
Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել: Տերմինալի էջի հղումը՝ ստորև.
Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝
Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):
Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում.
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Դիտվել է 120 անգամ
 


Այս թեմայով