Արցախի բոլոր երիտասարդները մազերը պետք է կտրեն` ինչպես Բակո Սահակյանը

bako-sahakyan«Հայկական Ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայքում հրապարակվել է մի լուր, որին դժվար է հավատալ, սակայն լուրը իրականություն է.«Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտում, կարծես թե որոշել են լրջորեն պայքարել համասեռամոլության դեմ եւ այդ գործը սկսել են ոստիկաններին գեղեցկության սրահներ գործուղելով: Իրավապահները վարսավիրներից պահանջում են դեռահասներին աբստրակտ սանրվածքներ չանել` փաստորեն համոզված լինելով, որ մազերի զուսպ ու դասական կտրվածքն է, որ անհրաժեշտության դեպքում կարող է նրանց հետ պահել ոչ ճիշտ ճանապարհից: Ստեփանակերտի գեղեցկության սրահներից մեկում աշխատող վարսավիր Անուշը երեկ հաստատեց ոստիկանների այցի մասին մեր տեղեկությունները»,-գրում է թերթը:

Զավեշտալի է, սակայն այս տեմպերով ԼՂՀ նմանվում է Հյուսիսային Կորեային: Ինչպես կարելի է պայքարել մարդկանց սանրվածքների դեմ կամ նրանց սեռական կողմոնորոշման դեմ: Փաստորեն ԼՂՀ իշխանություևնները երկրի բոլոր դժբախտությունները կապում են համասեռամոլների հետ: Հետաքրքիր է ԼՂՀ-ում բոլոր կաշառակեր և թալանչի պաշտոնայները համասեռամոլ են, թե կան նաև հետերոսեքսուալներ նրանց մեջ:

Հ.Գ. Եթե ԼՂՀ-ն նման տեմպերով առաջ գնա, ապա կգա ժամանկ, երբ կպարտադրեն երիտասարդներին ունենալ նույն Բակո Սահակյանի սանրվածքը` հակառակ դեպքում քրեական գործ կհարուցվի:

Դիտվել է 224 անգամ
 


Այս թեմայով