Արցախի անվտանգությանը սպառնացող նոր զենք՝ «Երկաթյա գմբեթ»

Flickr_-_Israel_Defense_Forces_-_Iron_Dome_Intercepts_Rockets_from_the_Gaza_StripԱրցախի հերոս, գեներալ Սամվել Բաբայանը Ստեփանակերտում տված իր հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից իսրայելական գերժամանակաից «Երկաթյա գմբեթ» հակաօդային համարկարգերի գմանը (խոսքը գնում է 4 դիվիզոնի մասին) և անգամ նշել, թե կարող է ասել դրանց տեղակայման վայրերը:

Իսկ ինչ տակտիկատեխնիկական բնութագիր ունի այս զենքը: Politik.am-ը կփորձի այն ներկայացնել իր ընթերցողներին: «Երկաթյա գմբեթ» հակաօդային համարկարգը նախատեսված է հեռահար չղեկավարվող հռթիռների խոցման համար: Այն կարող է որսալ 4-70 կմ  հեռահարություն ունեցող հրթիռներ: «Երկաթյա գմբեթ»-ի մեկ մարտկոցը կարողանում է պաշտպանել 150 քառակուսի կիլոմետր:

Սամվել Բաբայանը հրապարակած տեղեկատվությունը դեռևս չի հերքվել: Հիմա կամ հայկական կողմը չունի տեղեկություն Ադրբեջանի սպառազինության մասին, կամ տեղյակ է և լռում է, որպեսզի չհաստատի ՊԲ նախկին հրամանատարի տեղեկությունները:

Հասկանալի է, որ Ադրբեջանին սանձող էլեմենտներից մեկը նաև հայկական կողմի հեռահար հրթիռներն են և եթե հակառակորդը կարողանում է այդ հրթիռները չեզոքացնել, ապա  Ադրբեջանը ավելի վտանգավոր է դառնում Արցախի համար:

Դիտվել է 1,452 անգամ
 


Այս թեմայով