Արցախը 7 կիլիոմետր քառակուսի հող է կորցրել

arcax-sahman-1Հյուսիսարևելյան` Թալիշի շրջանում մենք ունենք 7 միլիոն մետր քառակուսիի կորուստ: Այսինքն` 7 կիլիոմետր քառակուսիի մասին է խոսքը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Ժիրայր Սեֆիլյանը: Նա ընդգծեց, որ ապրիլյան առաջին օրերին մենք ունեցել ենք դիրքային կորուստներ: Սակայն այն կորուստների չափը, որը նշում էին իշխանությունները, ծիծաղելի է:

«Հիշում ենք այդ օրերին, երբ բարձրաձայնում էին, որ անմիջապես կորցրածը պետք է հետ վերցվի: Գործող ռեժիմի պարագլուխները տարբեր մակարդակներով խոսում էին և փորձում էին արդարանալ` ասելով, որ մի քանի հարյուր մետր քառակուսի ունենք կորցրած: 200 մետր հյուսիսից, 300 քառակուսի մետր հարավից: Օրեր անց մենք արդեն ճշտել էինք, թե մեր կորուստն ինչ չափի է: Անշուշտ, երբ իմացանք այդ չափը, զարհուրեցինք, քանի որ չէինք սպասում, որ ունեցել ենք տարածքային այդքան մեծ կորուստներ: Այս շաբաթների ընթացքում մենք հորդորել ենք Պաշտպանության նախարարությանը, որ ճշմարտությունը ներկայացվի մեր ժողովրդին, քանի որ այն, ինչ կա, աշխարհի համար պարզ է, իրականությունից միակ անտեղյակը մեր ժողովուրդն է: Մենք հորդորել էինք, որ ավելի լավ կլինի ճշմարտությունն իրենք ասեն` միևնույն ժամանակ զգուշացնելով, որ եթե իրենք չասեն, մենք ենք ասելու իրականությունը»,- ասաց Սեֆիլյանը:

Տարածքային կորուստների մասին վերջինիս հայտարարությունը հերքել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Թալիշ գյուղից ամենահեռու դիրքն անգամ մինչ կորուստը եղել է 3-4 կմ, եթե 7 կմ կորցնեինք, Թալիշն էլ հետը կկորցնեինք, կհասնեին Մատաղիս արդեն: Ավելացնելու ոչինչ չունեմ»:

 


Այս թեմայով