Արցախը պետք է վերադարձնի 5 շրջան. Պուտին-Սարգսյան հանդիպման իրական պատճառը

սերժ պուտինՆախագահ Սերժ Սարգսյանը  այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա Նախագահ Պուտինի հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ:

Ահա այս հանդիպումից առաջ, Ռուսաստանի Դաշնությունում  մեծ հեղինակություն վայելող փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը իր համացանցային հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով սպասվող հանդիպմանը ցնցող հայտարարությամ է հանդես գալիս: Մինչ ՀՀ իշխանությունները հայտարարում են,  թե Արցախի հարցում ընթացքող բանակցությունների սեղանին չկա դրված  այսպես կոչված Լավրովի պլան կոչվող փաստաթուղթը, Դուգինը հայտարարում է, որ ոչ միայն կա նման փաստաթուղթ այլև վստահեցնում, որ Հայաստանը այլ տարբերակ չունի և ըստ այդ պլանի պետք է Ադրբեջանին վերադարձնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հինգ շրջանները, իսկ Արցախի և Հայաստանի հայերի անվտանգությունը կապահովի Ռուսաստանի Դաշնությունը:

Իհարկե հիմա մեր իշխանությունները կհայտարարեն, որ Դուգինը ՌԴ պաշտոնական անձ չէ և չի ներկայացնում այդ երկրի պաշտոնական տեսակետը: Այստեղ պետք է հիասթափեցնենք նման տեսակետ ունեցողներին՝ Դուգինը շատ ավելին է որոշում ՌԴ-ում, քան դուք կարծում եք:Դուգինի քաղաքական գործունեությունը ուղղված է Ռուսաստանի և խորհրդային նախկին հանրապետությունների քաղաքական ինտեգրման նոր՝ Եվրասիական միության (ԵԱՄ) ստեղծման միջոցով։ Նրան համարում են Եվրասիական միության կնքահայր և հիմնական գաղափարախոս: Նա մեծ կապեր և ազդեցություն ունի Կրեմլում:

Ի դեպ պետք է նկատել, որ Դուգինը բացահայտեց նաև այն իրականությունը, որի շուրջ հանդիպում են Սարգսյանն ու Պուտինը: Հանդիպման առանցքային հարցը Արցախի ազատագրված տարածքների վերադարձն է, իսկ մնացյալ թեմաները ածանցյալ են:

 


Այս թեմայով