Արցախը պետք է դառնա բանակցությունների մաս

Արցախ«Երբ Արցախը մասնակից չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին` կարծես թե տարածքային վեճ է առաջ գալիս։Արցախը պետք է դառնա բանակցությունների մաս» ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքական գիտությեւնների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը։

Ըստ բանախոսի այս պարագայում միջնորդների համար կստեղծվի տհաճ իրավիճակ։
«Պետությունը դինամիկ զարգացող մարմին է։Կզբաղվեք նրանով ՝ առաջ կգնաք, չեք զբաղվի՝ տանուլ կտաք»,-անդրադառնալով Հայաստանի ապագային ասաց  բանախոսը ։
Ըստ նրա միայն սեփական ուժերով զարգանալու և առաջ գնալու դեպքում հնարավոր կլինի սպասել դաշնակից պետությունների, այդ թվում Ռուսաստանի աջակցությունը։ Բանախոսը կարևորեց արևմուտքի հետ հարաբերությունների ստեղծումը՝  միևնույն ժամանակ ստրատեգիական դաշնակցին չկորցնելը։
Լևեն Շիրինյանի կարծիքով ներկա պահին պետք է կարևորել ոչ թե ցեղասպանության, այլ Հայաստանի և ԼՂՀ պահպանման հարցը ։
«Կոնֆլիկտը թուրքական կողմից զիճումներ չի ունենա։Պետք է կամ պահել եղած սահմանը, կամ բանակը անցնի, առաջ գնա սահմանից։ Կոնֆլիկտը չունի փոխզիճումային վիճակ» -ասում է բանախոսը

Դիտվել է 25 անգամ
 


Այս թեմայով