Արցախը հանձնվում է Ադրբեջանին

Ազատ_ԱրցախՀիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի խոսքով իրենք ժամանակին, երբ ինքը ՀՀ ԳՇ աշխատակից է եղել, կարողացել են այնպես անել, որպեսզի Հայաստանը հեռու մնա ռազմական միասնական համակարգերից.«Սակայն չեմ կարող ասել ինչպես ստացվեց, որ հիմա Հայաստանը գնում է նման միասնական համակարգերի ստեղծման ճանապարհով: Այս համաձայնագարով մենք դառնում ենք այլ երկրի զինված ուժերի ենթակայությամբ գործող կառույցի ենթաբաղադրիչ»«-անդրադառնալով ՀՕՊ միասնական համակարգի մասին համաձայնագրին ասաց Վարուժան Ավետիսյանը, ԱԺ-ը դիմաց ընթացող ցույցի ժամանակէ ավելացնելով.«Ակնհայտ է մեզ համար քաղաքական ղեկավարության կախյալությունը: Մենք գիտենք, որ այսքան տարիների ընթացքում այդպես էլ ձեռք չենք բերել կործանիչներ և դիմելու ենք ռուսական կողմին: Մենք տեխնիկապես այս համաձայնագիրն իրագործելու հնարավորություն չունենք: Փաստորեն այս համաձայնագրով ինչ-որ չափով պաշտպանում է ՀՀ տարածքը Ադրբեջանի օդային ագրեսիայից, դրա փոխարեն Արցախն ի կեր է հայտնվում Ադրբեջանին», – նշեց նա:

Դիտվել է 4,107 անգամ
 


Այս թեմայով