Արցախը հայտարարել է, որ պատրաստ է տարածքներ հանձնելուն

Ազատ_ԱրցախԵրկար ժամանակ է մամուլի ամենատարբեր միջոցները հղում տալով իրենց աղբյուրներին տեղեկացնում են, որ իշխանությունները Արցախի հարցում պատրաստվում են հողային զիջումների: Այս տեղեկությունների տարածումից հետո իշխանական մեդիադաշտը և նրանց սպասարկող հասարակական գործիչներ սկսում են վայնասուն բարձրացնել և հայտարարել, որ որոշ լրատվամիջոցները  Ադրբեջանի «շահերն են սպասարկում»:

Հասկանալի է, թե ինչու են այդպես հայտարարություններով հանդես գալիս: Իշխանությունները այս կերպ փորձում են սևացնել իրենց գործողությունները քննադատողներին և հանրությանը օբյեկտիվ տեղեկություններ փոխանցողներին:

Եվ ահա մինչ իշխանական քարոզիչները փորձում են հերքել անհերքելին ԼՂՀ իշխանությունները նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի բերանով հայտարարում են, որ պատրաստ են փոխզիջումների, որոնք իրականության մեջ զիջումներ են.«փոխզիջման պատրաստ ենք, բայց պետք է լինեն փոխզիջումներ երկու կողմից, երկրորդը՝ փոխզիջումները պետք է լինեն համարժեք, այլ ձևով անհնար է լինելու, որովհետև ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք անկանխատեսելի ահաբեկչական տոտալիտար պետություն»,-ասել է Բաբայանը:

Փոխզիջում ասելով իշխանությունները և միջնորդները հասկանում են, որ Արդբեջանը հնարավորություն կտա Արցախին ունենալ որևէ կարգավիճակ, իսկ հայկական կողը պետք է վերադարձնի Արցախին հարակից 5 շրջաններ:

Եթե հաշվի առնենք այն հանգամնքը, որը Արցախը ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ կերպ կապված չէր Ադրբեջանից և կարող էր անկախանալ այնպես ինչպես Ադրբեջանը, ապա ստացվում է, որ Արցախի կարգավիճակը ոչ թե զիջում է, այլ իրականության ընդունում, իսկ 5 շրջանների վերադարձը դա արդեն միակողմանի զիջում է:

Այնպես որ լավ է, որ Արցախի և հայաստանի իշխանությունները հաստակեցնեն, թե տարածքներ վերադարձնելու դիամց ինչ են ստանալու, որը իրենք համարժեք են համարելու: տարածքներ հանձնելուն կարող է լինել միայն տարածքը: Եվ եթե Ադրբեջանը այդ 5 շրջանների փոխարեն այլ շրջաններ չի տալու Հայաստանին, ապա անիմաստ է խոսել զիջումների համարժեքության մասին:

 


Այս թեմայով