Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի լինի. Բակո Սահակյան

bako-sahakyanԱրցախը երբեք չի լինի Ադբրեջանի մաս: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Regnum լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված է եղել Մոսկվայում Արցախի օրերին:

«Մի շարք եվրոպական և ամերիկյան քաղաքներ և նահանգներ, այդ թվում’ Լոս Անջելեսը, ինչպես նաև ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգն արդեն ճանաչել են Լեռնային Ղարաբաղի’ ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է պետությունների կողմից ճանաչմանը, ապա դա ժամանակի և քրտնաջան աշխատանքի հարց է»,-նշել է ղարաբաղյան պետության ղեկավարը:

Նախագահ Սահակյանի խոսքով’ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության ուղղությունը կառուցվում է բազմավեկտորության և կոմպլեմենտար սկզբունքների վրա:

«Մենք ձգտում ենք կայուն և սերտ հարաբերություններ ունենալ բոլոր այն երկրների հետ, որտեղ մենք սփյուռք ունենք», — ընդգծել է ղարաբաղյան պետության ղեկավարը:

Խոսելով սահմանում տիրող իրավիճակի մասին, նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ի տարբերություն Ադբրեջանի, ԼՂՀ-ն փորձում է անել ամեն ինչ, որպեսզի նվազի լարվածությունը և խթանի միջազգային միջնորդների ջանքերին:

Դիտվել է 73 անգամ
 


Այս թեմայով