Արտավազ համայնքում իրավիճակը լարված է

arm13270006619Կոտայքի մարզի Արտավազ համայնքում իրավիճակը լարված է: Պատճառը մարտի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններն են: Գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Ռեմ Հովհաննիսյանը, որին սատարում է մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, անկուսակցական իր մրցակցին՝ Աշոտ Մարգարյանին, ահաբեկում է: «Իմ հոր վրա հարձակվել են գործող գյուղապետի կողքը կանգնած, իր համար աշխատող մարդիկ, ու այնտեղ է եղել գյուղի ավագանու անդամը, որը գյուղապետի հորեղբոր տղան է, իսկ Վարուժը գյուղապետ՝ Ռեմ Հովհաննիսյանի վստահված անձը պետք է լիներ: Իսկ հորս վերնաշապիկին կաթած արյան համար ինձ են պատասխան տալու: Նրան խփել են՝ ասելով, թե տղուդ ասա՝ թեկնածությունը հանի, թե չէ կմորթենք»,- «Ժողովուրդ»-ին հայտնեց թեկնածու Աշոտ Մարգարյանը: Սակայն համայնքի ղեկավար Ռ. Հովհաննիսյանը հերքեց լուրը: Բնականաբար, մեղադրանքները չընդունեց նաեւ Կովալենկո Շահգալդյանը:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

 

Դիտվել է 34 անգամ
 


Այս թեմայով