Արտաշատցիների 78 տոկոսը դեմ է ՀՀԿ թեկնածուին

Այսօր` նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցել է 243335 ընտրող, կամ ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։

Արտաշատում ևս համայնքի ղեկավարի ընտրություններ էին և այս ընտրությունները կարելի է ասել, որ ՀՀԿ-ի համար խայտառակ պատկեր են բացել: Արտաշատի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնացկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 22 տոկոսը: Ասում են ՀՀԿ-ում սպասում էին , որ քաղաքացիները պասիվ կլինեն,  քանի որ իրենց թեկնածուն անհայտ է եղել շատ արտաշատցիների համար, սակայն 22 տոկոս մասնակցությունը անսպասելի է եղել: Ստացվում է արտաշատցիների 78  տոկոսը դեմ է Կարեն Բենիամինյանին և ուրեմն դեմ է ՀՀԿ-ին:

Պետք է նկատենք, որ այս ընտրություններին հանրապետության և ոչ մի քաղաքում նման խայտառակ պասիվություն չի եղել՝ Ապարանում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 63 տոկոսը. Արարատում 31 տոկոսը,  Ճամբարակում 64 տոկոսը, Ստեփանավանում 34 տոկոսը, Տաշիրում 37 տոկոսը, Գորիսում 59 տոկոսը, Սիսիանում 54 տոկոսը, Կապանում 53 տոկոսը, Քաջարանում 70 տոկսը, Բերդում 56 տոկոսը, Եղվարդում 49 տոկոսը, Չարենացավանում 48 տոկոսը, Ախուրյանում 56 տոկոսը:

 Հ.Գ. Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որը Կարեն Բենիամինյանը այս ընտրություններում  միակ թեկնածուն է  ու եթե մեկ այլ թեկնածու լիներ՝ ՀՀԿ-ն կարող էր ընդամենը 5 տոկոս ձայն ստանալ:

 


Այս թեմայով