Արտաշատի ավագանին բոյկոտում է նիստերը և պահանջում քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը

«Տևական ժամանակ է` Արտաշատի քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
Արտաշատ համայնքի ավագանու 13 անդամներից 9-ը չեն մասնակցում ավագանու նիստերին և բոյկոտում են: Նրանք պահանջում են ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը: Արտաշատի ավագանու նիստերն ավելի քան երկու ամիս է` չեն կայանում:
Արտաշատի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից պարզ է դառնում, որ այս տարեսկզբից գումարվել է ընդամենը երեք նիստ, որից երկուսը` արտահերթ: Նշենք, որ ներկայիս քաղաքապետը Արարատի մարզում Հանրապետական կուսակցության մարզային կառույցի երիտասարդական թևի առաջնորդն է: Արտաշատի բնակիչների շրջանում տեսակետ է շրջանառվում, որ Կարեն Բենիամինյանն այս պաշտոնին նշանակվել է Արայիկ և Արամայիս Գրիգորյան եղբայրների անմիջական օգնությամբ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով