Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան վեց ամսվա մեջ

Այսօր ԱԺ-ում, «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պատասխանելով լրագրողների հարցերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետների վերաբերյալ, ասաց. « Իմ կարծիքով արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան մի վեց ամսվա մեջ՝ պետք է է  Ընտրական օրենսգիրքը փոփոխվի»,-հավելելով, որ ըստ իրեն ընտրությունները ցանկալի է լինեն այս տարվա մեջ,  քանի որ պետք չի ձգձգել՝ երկիրը այս անորոշ վիճակում երկար պահել:

Հարցին, թե արդյո՞ք գործընթացի ձգձգումը վատ չի անդրադառնա Ելք խմբակցության այժմյան վարկանիշի վրա , պատգամավորը նշեց.  «Մենք մտավախություն չունենք: Մենք մեր գործը կարողացանք անել , փրկելով այս ժողովրդին այն իշխանությունից, մնացածը դետալներ են, որոնք կամաց կամաց տեղի կունենան»:

Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններից մեկին, ըստ որ նրանք գնալու են  արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ մեծամասնություն իրենց ձեռքը վերցնելու , Սասուն Միքայելյանը շեշտեց, որ բոլոր այն ուժերը ովքեր մասնակցում են ընտրություններին  ձգտում են բացարձակ մեծամասնության:

«Ես մեր կուսակցության շանսերն եմ բարձր գնահատում, իրենք էլ իրենց կուսակցության, իսկ այդ ամենի գնահատականը տալու է ժողովուրդը՝  ժամանակը ցույց կտա»,-եզրափակեց Սասուն Միքայելյանը:

 

Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache